Առողջապահության լրատու 2.2010
Պոլիպրագմազիան բացակայում է

Արդեն նշվել է այն մասին, որ 60 տարեկանից բարձր հիվանդների մոտ ախտորոշում են միջինում 4 քրոնիկական հիվանդություն: Դրանց բոլորի վրա միաժամանակ ազդելու համար անհրաժեշտ կլինի միջոցների հսկայական տեսականի: Չնայած դրան, խորհուրդ է տրվում սահմանափակվել որքան հնարավոր է քիչ քանակությամբ դեղամիջոցների նշանակումներով, որոնց ազդեցությունն ուղղված է հիմնական պաթոլոգիայի բուժմանը:
Պոլիպրագմազիան խիստ անցանկալի է
Ծեր տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկն ավելի բարձր է, քան երիտասարդների մոտ: Նրանց մոտ անգամ աննշան դեղորայքային թունավորումներն ավելի հաճախ են ի հայտ գալիս, ավելի ծանր ընթացք են ունենում և կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այդ պատճառով բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել ընդունվող սննդի և հեղուկի քանակին, ընդ որում վերջինիս անհրաժեշտ քանակությամբ օգտագործումը և դրան համապատասխան դուրս եկող մեզի ծավալը ծեր տարիքի հիվանդների մոտ դեղամիջոցներ ընդունելու պարտադիր պայմանն է:
Դեղաչափը հասցնել նվազագույնի
Անհատական դեղաչափի ընտրությունը ծեր հիվանդների բուժման գլխավոր սկզբունքն է: Հաճախ բուժման սկզբնական շրջանում դեղաչափերը դիտավորյալ նվազեցնում են, իսկ այնուհետև, աստիճանաբար ավելացնում: Այս «խորամանկ քայլը» թույլ է տալիս որոշել դեղորայքի հանդեպ օրգանիզմի տանելիությունը (երկրորդային և կողմնակի ազդեցության զարգացումը): Հասնելով ցանկալի ազդեցությանը` դեղաչափը կրկին իջեցնում են մինչև «օժանդակող» սահմանը, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան աշխատունակ մարդկանց բուժման ժամանակ: Այս սկզբունքը հիմնականում կիրառում են երկարատև ընդունման դեղամիջոցների նշանակման ժամանակ: Ամենից առաջ, վերջիններիս թվին են պատկանում հիպոտենզիվ, սեդատիվ, հոգեմետ, քնաբեր դեղամիջոցները, սրտային գլիկոզիդները և նարկոտիկ անալգետիկները:
Դեղամիջոցների փոխարինում
Հաճախակի թվարկված դեղամիջոցների երկարատև ընդունման անհրաժեշտությունը դառնում է դրանց հանդեպ կախվածության նախապայման, պահանջում դեղաչափերի ավելացում և, որպես հետևանք, հանգեցնում է դեղորայքային ինտոքսիկացիայի առաջացման: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար փոխարինել մի տեսակի դեղամիջոցները մյուսներով (նմանօրինակ ազդեցությամբ) կամ բուժման ընթացքում դադարներ տալ: Նաև ցուցված է ցածր դեղաչափերով մի քանի դեղամիջոցների նշանակումը, որոնք ազդում են հիվանդության միևնույն պատճառի վրա, սակայն ունեն ազդեցության տարբեր մեխանիզմներ: Օրինակ կարող է ծառայել տարբեր հիպոտենզիվ միջոցների զուգակցվող ընդունումը:
Հակաբիոտիկներ` հատուկ դեպք
Բուժման սխեմաները` հակաբիոտիկները և այլ հակամանրէային միջոցների կիրառմամբ, ընդհանուր են բոլոր տարեց հիվանդների համար:
Հնարավոր է ալերգիկ հակազդեցություն
Ծեր տարիքի մարդկանց մոտ դեղամիջոցների հանդեպ ալերգիկ հակազդեցությունները կարող են վկայել որոշակի դեղամիջոցների հանդեպ զգայունության ձեռքբերման մասին:
Հատուկ ուշադրություն հերիաթրիայում օգտագործվող միջոցներին
Վերջին ժամանակներս հատուկ ուշադրություն է դարձվում այսպես կոչված տարբեր ֆարմակաթերապևտիկ խմբերի հերիաթրիկ դեղամիջոցներին, որոնց ազդեցությունն ուղղված է բնական մետաբոլիզմի (նյութափոխանակոթյան) պահպանմանը: Հանդիսանալով նյութափոխանակության գործընթացի բաղադրիչներ` դրանք օրգանիզմի վրա խթանիչ ազդեցություն են գործում: Այսպիսի դեղամիջոցների լայն կիրառումը պայմանավորվում է նվազագույն երկրորդային երևույթների ժամանակ դրանց արտահայտված կլինիկական ազդեցություններով: Այս դեղամիջոցներն օգտագործում են որպես հիմնական թերապիայի լրացում, ինչպես նաև որպես կանխարգելիչ միջոցներ: Նմանատիպ դեղամիջոցների գրագետ օգտագործման դեպքում, կարելի է հասնել լավ արդյունքների: Այդպիսի միջոցներին են պատկանում վիտամինները, միկրոտարրերը, ադապտոգեները, մայրական կաթին փոխարինող մանկական սնունդը, կենսախթանիչները, կենսաբանական ակտիվ հավելումները և այլն:
Երբ գալիս է ծերությունը
Համաձայն հերոնտոլոգիայում ընդունված պատկերացումների, միջին տարիքի ավարտի և ծերության սկզբի սահմանն է համարվում 60 տարեկանը: Այս սահմանն անցածներին գործնականորեն ստորաբաժանում են տարեց (61-ից մինչև 75 տարեկան), ծերունական տարիքի (76-ից մինչև 90 տարեկան) և երկարակյացների (90 տարեկան և ավելի) մարդկանց:
Վերը շարադրվածները հերոնտոլոգիայի զուտ տեսական հիմքերը չեն: Թերապիայի շարադրված սկզբունքները լայնորեն կիրառվում են մասնագիտացված բուժական հաստատություններում: Երբեմն ցանկություն է առաջանում գործելու ավելի ուժեղ, վառ, վստահ, բայց… արդյունքները հիասթափեցնում են: Մնում է միայն զինվել համբերությամբ և չկորցնել այնպիսի կարևոր մի հատկանիշ, ինչպիսին լավատեսությունն է:

Կարդացեք նաև

Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...


Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...


Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...


Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...


Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...


Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...


Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...


Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...


Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն